ընտրացանկը

Հրատարակումներ

ԳԱՐՈՒՆ


ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵ՛Ք, ԳԱՈՒՆ Է ԳԱԼԻՍ..

garun
garun
garun
      Ցերեկը մեր գյուղում, երբ արեւ է անում, միշտ էլ տաք է, եւ ձյունը հալվում է: Մարտ ամիսը գարնան սկիզբն է: Գարնան օրերն ի՜նչ սիրուն են, ի՜նչ պայծառ: Իմ արեւաշո՜ղ գարուն, դու լույս ես վառում մեր հոգիներում, արեգակի շողե- րով ջերմացնում ամեն քար ու թուփ: Նոր շունչ ու եռանդ ես քեզ հետ բերում՝ մի նոր թարմությամբ, նոր երազանքներով մեր հոգին լցնում: Գարուն, դու խինդ ու ծիծաղ ես մարդկանց պարգեւում: Սովոր լինելով ձմռան երկու գույների՝ սեւ եւ սպիտակի, իմ աչքերը եւ ականջները գարնանը սպասում են նոր գույների եւ թռչունների ձայների: Շատերի պես ես էլ անհամբեր սպասում եմ գարնան գալուն: Իմ գյուղը մի յուրօրինակ գեղեցկությամբ է պարուրվում, երբ շուրջբոլորը կանաչ գույնով է ներկվում: Գարնան զարթոնքը հեքիաթային է դարձնում իմ գյուղը, երբ արթնանում է բնությունը: Գյուղի կենտրոնով հոսում է Գա- վառագետը, որի խշշոցը, առվակների քչքչոցը, թռչունների ծլվլոցը նոր շունչ են հաղորդում շրջա- պատին: Պապս պատմում էր, որ գետում առաջ ձուկ կար, իսկ ջուրը այնքան մաքուր էր, որ այն օգտագործում էին լվացքի եւ անա- սունների համար: Ամռանը մեր գետը համարյա ցամաքում է, բայց գարնանը առատ ձնհալը նպաստում է, որ գետը դառնա ջրառատ, իսկ արեւի ջերմ շողե- րից իր սպիտակ վերմակից ազատվում է փոքրիկ ու քնքուշ ծաղիկը՝ ձնծաղիկը, եւ իր սիրունիկ աչիկներով ավետում է գարնան գալը: Ինձ պես շատերը շտապում են այդ փոքրիկ հրաշքը պոկել՝ հաղթահարելով դաշտային ցեխոտ ճանապարհը, եւ այն նվիրել մայրերին, քույրերին, սիրելի ընկերուհիներին: Գարնան ծաղկունքին անհամբերությամբ սպասում է շինականը, որ սիրով ու նվիրվածությամբ սկսում է հողից հաց քամել, բարիքներ ստեղծել: Ինձ համար գարունն իմ գյուղում աննկարագրելի գեղեցիկ է. այն նոր կյանքի սկիզբ է, նոր երազների այգաբաց:
Հակոբ Հակոբյան 9-րդ դասարան
Նկարի հեղինակ՝ Աննա Գեւորգյա

hakob
hakob
hakob